Եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից. Դավիթ Պետրոսյան

Apr 22, 2018 Comments Off on Եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից. Դավիթ Պետրոսյան

Ուսանողական ակցիաներից հայտնի ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շարունակելու են դասադուլ իրականացնել:

«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր խաղաղ անհնազանդությունը: Սա արդեն մեր արժանապատվության համար պայքար է: Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի սադրեն, բայց մենք շատ մոտ ենք հաղթանակին, քանի որ ամեն հատվածում ժողովուրդն ինքնակազմակերպվում է: Մենք պետք է շարունակենք ապակենտրոնացված շարժումը: Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ անկախ երկրում պետք է ապրենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: