Ոստիկանությունն իրավասու է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք. Գևորգ Կոստանյան

Apr 22, 2018 Comments Off on Ոստիկանությունն իրավասու է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք. Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են իշխանությունների կողմից, դրանք հեցն իրավիճակին համարժեք են:

Այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կոստանյանն ասաց. «Ցանկացած միջոց պետության կողմից կարող է կիրառվել հասարակական կարգը պաշտպանելու համար։ Այո՛, պետությունն ունի անհրաժեշտ միջոցներ հասարակական կարգը, սահմանադրական կարգը պաշտպանելու համար», – նշեց Կոստանյանը։

Հարցին ումի՞ց է պետությունը պաշտպանում հասարակական կարգը, Կոստանյանը պատասխանեց, որ պետությունը ունի պարտավորություն բոլոր քաղաքացիների՝ թե ցուցարարների, թե ցույցերին չմասնակցողների իրավունքները պաշտպանելու հարցում. «Շատ դեպքերում ուժի կիրառումը պարտավորություն է ոստիկանության համար, ինչը սահմանված է Ոստիկանության մասին օրենքով, ինչը ընդունված է աշխարհի շատ երկրներում։ Ցանկացած պետության մեջ ընդունված կանոն է, որ ոստիկանությունը իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար իրավասու է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք։ Դրանց իրավաչափույթնա հարցը այլ խնդիր է, և իրավապահ մարմինները դրա գնահատականը կտան, վստահ եմ»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: