Սերժ Սարգսյանի մայրը հիվանդանոցում է

Apr 22, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի մայրը հիվանդանոցում է

Սերժ Սարգսյանի մայրն այս օրերին գտնվում է հիվանդանոցում։ Առողջական խնդիրների պատճառով նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այդ պատճառով, ելնելով Երևանում ստեղծված իրավիճակից, ոստիկանները հսկողության տակ են վերցրել «Նաիրի» բժշկական կենտրոնը, քանի դեռ Սարգսյանի մայրը գտնվում է այնտեղ։

Մենք տեղեկացանք, որ բազմահազարանոց բողոքի ցույցերի ներքո վարչապետ դարձած Սերժ Սարգսյանի մայրը բնավ էլ ոգևորված չէ որդու վարչապետությամբ՝ տեսնելով, թե ինչպես է ժողովուրդը ելել նրա դեմ ու պահանջում նրա հրաժարականը։ Մեր տեղեկություններով, երբ Սերժ Սարգսյանը ընտրվել է վարչապետ ու մորը տեղեկացրել են, որ «աչքդ լույս լինի, որդիդ վարչապետ դարձավ», Սարգսյանի մայրը, նկատի ունենալով բողոքի զանգվածային ցույցերը, նեղսրտել է, թե «կարևորը՝ խոխես լավ լինի, բա իրեն պե՞տք էր էդ պաշտոնը»։

Ի դեպ, Սարգսայնի մորն ամեն օր այցելում է նրա հարսը՝ Ռիտա Սարգսյանը, ով, ասում են, շատ անհանգիստ է ու անտրամադիր։ Եթե նախկինում նրա այցելությունը հիվանդանոց իսկական իրարանցում էր առաջացնում, իրեն բնորոշ ուրախ-զվարթ կատակներ էր անում, ապա այս օրերին տիկին Ռիտան շատ նյարդային ու անտրամադիր վիճակում է։ Նա նաև հաճախակի հեռախոսազրույց է ունենում իր աղջիկների հետ։ Մեզ ասացին, որ աղջիկները ևս ոգևորված չեն հոր՝ այս գնով վարչապետ դառնալու փաստով։

hraparak.am

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: