Աննա Հակոբյանը չգիտի՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը և ով է նրա ֆեյսբուքյան էջից հաղորդագրություններ տարածում

Apr 22, 2018 Comments Off on Աննա Հակոբյանը չգիտի՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը և ով է նրա ֆեյսբուքյան էջից հաղորդագրություններ տարածում

«Որքան գիտեմ՝ ժամը 12-ի կողմերն են, և արդեն քանի ժամ է՝ զանգ չեմ ստացել իրենից, գտնվելու վայրի մասին որևէ լուր չունեմ։ Միակ ինֆորմացիան ձերբակալման մասին հայտարարությունն է»,- Հանրապետության հրապարակում «Ազատություն ռադիոկայանի» թղթակցի հետ զրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանի կինը՝Աննա Հակոբյանը:

 «Ինձ մի քանի փաստաբան է զանգել այս ընթացքում, որպեսզի պարզեն՝ որտեղ է  գտնվում Փաշինյանը։ Չի եղել որևէ փաստաբան, որը կապվի ինձ հետ, և ինքը որևէ ինֆորմացիա փոխանցի»,- ասաց նա։
Հակոբյանի կարծիքով՝ չի ասվում, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժողովուրդը չգնա, չշրջափակի, ինչպես այս պահին արվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց։

«Կարծում եմ՝ իրենք կանխատեսում էին նման զարգացումներ և պատրաստվում էին դրան, և կարծում եմ՝ կլինի խումբ, որը համակարգում է դա»,- հարցին ,թե  ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից հայտարարություն տարածել, որ այսօր երեկոյան հանրահավաք է լինելու,ասաց կինը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: