Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց լարված է

Apr 22, 2018 Comments Off on Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց լարված է

Գարեգին Նժդեհի փողոցում արդեն մի քանի ժամ լարված իրավիճակ է :Փողոցը փակ է:Այնտեղ  գտնվող ցուցարարներին միացավ ևս մեկ խումբ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա։ Բոլորը միաձայն Նիկոլ Փաշինյանին են պահանջում։ Նկատենք, որ մինչև այժմ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ 3 պատգամավորի ձերբակալության վերաբերյալ. «ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: