Արցախի պողոտայում վնասվածք է ստացել «Ռադիոլուր»-ի թղթակից Լիանա Եղիազարյանը

Apr 22, 2018 Comments Off on Արցախի պողոտայում վնասվածք է ստացել «Ռադիոլուր»-ի թղթակից Լիանա Եղիազարյանը

Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել «Ռադիոտուն», որտեղ եւ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

«Արմենպրես»-ին հաջողվեց ճշտել, որ Եղիազարյանը հետազոտվում է հիվանդանոցում, փորձում է պարզել՝ արդյոք բեկորներ չեն մնացել վնասված ոտքի ազդրի և սրունքի հատվածներում ոստիկանական հատուկ միջոցների կիրառումից:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: