Էդմոն Մարուքյանի կոչը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Apr 22, 2018 Comments Off on Էդմոն Մարուքյանի կոչը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջից, Շերեմետևո օդանավակայանից, որտեղից ուղևորվում է Ստրասբուրգ, ուղիղ եթեր մտնելով, հայտարարեց, որ հետևում էր Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «պատմական հանդիպմանը»:
«Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարևոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ինքը այս պահին Ստրասբուրգի ճանապարհին է և ակնհայտ է, որ Հայաստանի թեման թիվ մեկ թեման է լինելու:

 «Շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեք: Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ իջեցվի և խոսեք»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: