Եթե խփում են ձեր աջ այտին, թողեք ձախին էլ խփեն, բայց Սերժը պետք է հեռանա.Փաշինյան

Apr 21, 2018 Comments Off on Եթե խփում են ձեր աջ այտին, թողեք ձախին էլ խփեն, բայց Սերժը պետք է հեռանա.Փաշինյան

ՀՀ հպարտ քաղաքացիներ, ամեն մի օրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում սկսված ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակն անխուսափելի է: Իր ելույթում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը զարմացել է, որ տեղատարափ անձևի տակ մարդիկ նույնիսկ ժամանակից շուտ հավաքվել էին, իսկ երթը սկսելուց հետո ոստիկանություն արգելել է երթը, և հայտարարվել էր, թե որոշում է կայացվել իրեն հավաքից հեռացել, ինչը փաստացի նշանակում էր, որ որոշել են իրեն բերման ենթարկել.« Ես ուղիղ եթերում դիմեցի քաղաքացիներին, և ընդամենը 20 րոպեում  քաղաքացիները 4-5 կողմից փակեցին մոտակա բոլոր ճանապարհները: Տեղի ունեցավ աներևակայելի բան՝ առաջին անգամ շենքերից ու պատուհաններից նայող չկար: Հասկացա, որ բոլորը մասնակցում էիր մեր երթին»,- ասաց նա:

Փաշինյանի գնահատմամբ՝ ամեն բան վկայում է նրան մասին, որ իշխանությունները ի վիճակի չեն գնահատել հանրապետության իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը շարունակելով իր ելույթը նշեց, որ խոսակցություններ կան, որ գիշերային ժամերին ինչ-որ խմբեր պետք է ջարդուփշուր անեն խանութները, ինչպես այսօր ոստիկաններն անում էին մեքենաների հետ: Փաշինյանը խաղաղ ցուցարարներին կոչ արեց, որ չմիջամտեն նման գործընթացներին, ապա շարունակեց պատմել իր եւ բարձրաստիճան ոստիկաններից մեկի հեռախոսային զրույցը:

«Այսօր ինձ զանգել էր բարձրաստիճան ոստիկաններից մեկը եւ ասում էր՝ կառավարության մոտ կանգնած ոստիկանների ուղղությամբ հարբած մարդիկ կան, թքում են վրաները, շշեր են նետում: Ասում է՝ ամբիոնից հայտարարի, որ այդտեղից հետ գան: Գնացի, ոստիկաններին հարցնում եմ՝ ինչ է եղել այստեղ, ոստիկաններն ասում են՝ ոչ մի բան: Հարցնում եմ՝ ձեր վրա բան չեն շպրտե՞լ, ասում են՝ չէ: Այսպիսի բաներ են ստեղծում, էլ բան չունեն անելու: Սերժ Սարգսյանը հիմա փրկության մի ձեւ ունի, որ իրեն հաջողվի մեզ ներքաշի սադրանքների մեջ ու ինքը քաղաք տանկեր լցնի: Եթե խփում են ձեր աջ այտին, թողեք ձախին էլ խփեն, բայց Սերժը պետք է հեռանա»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: