Ձեր արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների.Կարեն Արայան

Apr 21, 2018 Comments Off on Ձեր արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների.Կարեն Արայան

Հակաիշխանական խաղաղ հանրահավաքին  ընդդեմ Սերժ Սարգսյանի ելույթի խոսքով հանդես եկավ նկարիչ Կարեն Արայանը եւ դիմեց ոստիկաններին:

«Ես ունեմ հստակ պատճառներ այստեղ գտնվելու,ինչպես յուրաքանչյուրը :Կան մարդիկ, ովքեր մեզ հիմա եթերով են նայում ու ոչ պակաս խնդիրներ ունեն եւ պատճառներ՝ այստեղ գտնվելու, ուղղակի եկեք այստեղ: Ես ուզում եմ իմ խոսքն ուղղել ՀՀ ոստիկանությանը: Դուք բոլորից լավ գիտեք, որ ժողովրդի կողմն անցնելով՝ մի քանի ժամվա ընթացքում վերջ կդնենք մեր, ձեր, բոլորի գլխին կուտակված տարիների պրոբլեմներին: Արեք այդ քայլը եւ դարձեք ժողովրդի սրտում հերոս: Խնդրում եմ՝ յուրաքանչյուրդ ձեր մեջ մի պահ մտածեք՝ հինգ կամ 10 տարի հետո ձեր ժառանգների համար ո՞րն ավելի կարեւոր կլինի՝ որ այսօր մեր դե՞մ եք, թե մեր կողմ:

Ոստիկաններ, դուք ժողովրդից եք դուրս եկել: Մինչեւ ոստիկան դառնալը դուք այստեղ ներկաների հետ խաղացել եք ձեր բակում: Ձեր արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: