Համլետ Ղուշչյանը խնդրեց Սիրուշոյին ու Հենրիխ Մխիթարյանին՝ միանալ պայքարին

Apr 21, 2018 Comments Off on Համլետ Ղուշչյանը խնդրեց Սիրուշոյին ու Հենրիխ Մխիթարյանին՝ միանալ պայքարին

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև լրագրող Համլետ Ղուշչյանը,ով  նշեց, որ երբեք իր հաղորդումներ վարելիս չի հուզվել, բայց հիմա հուզվում է՝ տեսնելով միասնական բազմությանը։

Նա պատմեց, որ Ռուսաստանից է գալիս, որտեղ ստացել է մրցանակ «Տարվա մենեջեր» միջազգային մրցանակը, և հիմա եկել է այդ մրցանակը նվիրելու «թավշյա հեղափոխությանը»: «Սիրելի՛ բարեկամներ, ես ձեր հետ եմ, ձեր կողքին»,- ասաց նա:

Նա նաև կոչ արեց Սիրուշոյին ու Հենրիխ Մխիթարյանին ևս միանալ ժողովրդական պայքարին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: