Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու.Դավիթ Սանասարյան

Apr 21, 2018 Comments Off on Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու.Դավիթ Սանասարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ նկարիչ Կարեն Արեյանը:

«Ժողովրդի կողմը անցնելով՝իշխանությունները  վերջ կդնեն «մեր բոլորիս գլխին կուտակված խնդիրներին:  Արե՛ք այդ քայլը, և հավատացեք, կդառնաք աշխարհի ժողովուրդների սրտում հերոս»,- ասաց նա:

Նկարիչը նորից դիմեց ոստիկաններին՝ ասելով․ «Դուք դուրս եք եկել ժողովրդի սրտից, ձեր արյունը այս ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների, ինչը ավելի կարևոր է»:

Գերմանիայի Թյուրինգի նահանգի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյանը   կոչ արեց աշխարհի բոլոր հայերին գալ Հայաստան: «Մենք ամեն մի հայի կարիքը ունենք: Մենք ձեր կարիքը ունենք:Մի սպասեք, որ հայրենիքում իրավիճակը լավանա ու նոր վերադառնաք,- հիմա՛ վերադարձեք»,- ասաց նա:

Նա, դիմելով Սփյուռքի հայերին, ասաց, որ պետք չէ անվստահությամբ վերաբերել այս շարժմանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին պետք է վստահել:

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը իր խոսքում նշեց.«Այ ժողովուրդ, այս օրերին դու ցույց տվեցիր երկար տարիներ ծամծմված միտքը՝ քո հավաքական ուժի մասին, իսկ այսօր քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում:  Հայ ժողովրդի հավաքական ուժն արդեն ճակատագրեր է փրկում: Նայեք ցանկացած փողոց, ցանկացած քաղաքացու աչքին և կտեսնեք լույսը, սերն ու ժպիտը, որին երկար եք սպասել:

 Այսօր մենք այստեղ ենք, ոչ թե նրա համար, որ ատում ենք այդ մարդուն, այլ այստեղ ենք, որովհետև սիրում ենք մեր երկիրը, քաղաքացուն, զինվորին ու ոստիկանին»:

Դավիթ Սանասարյանը նաև հորդորեց որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն  չկիրառել, անգամ, եթե իրենց նկատմամբ կիրառվի.«Ուզում եք՝ ծեծեք ինձ, ես չեմ հակադարձելու»,- շարունակեց Դավիթ Սանասարյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: