Բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ հարուցվեց

Apr 21, 2018 Comments Off on Բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ հարուցվեց

Բռնության գործադրմամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը https://news.am/arm/news/447564.html խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաեւ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- գրել է Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության»  թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում են գործել քաղաքացիական հագուստով անձինք եւ բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արուս Հակոբյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել էր, որ միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: