Արմեն Սարգսյանը հեռացավ հրապարակից հույսով

Apr 21, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը հեռացավ հրապարակից հույսով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ եկել էր Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախագահը զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե բանակցություններ կլինե՞ն՝ Ա. Սարգսյանը պատասխանեց՝ «հուսանք»:  Լրագրողի մեկ այլ հարցին, թե կարող է ուժ չկիառելու վերաբերյալ երաշխիք տալ, Արմեն Սարգսյանը չպատասխանեց: Նա խոստացավ առաջիկայում անպայման հանդիպել լրագրողների հետ:

Նիկոլ Փաշինյանը բազմության միջից ուղեկցեց նախագահ Արմեն Սարգսյանին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: