«Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել». Տիգրան Մանսուրյան

Apr 22, 2018 Comments Off on «Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել». Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը:

«Մեր հարևան ոսոխի հետ հարաբերվելիս՝ այս էլ քանի տարի, գերադասեցինք տեղ տալ խոսքին եւ ոչ թե զենքին։ Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել։ Պիտի՛ կարողանանք։

 Ժամանակակից համաշխարհային քաղաքագիտական միտքը «կառավարելի քաոս» ձեւակերպումն ունի։ Ինձ այնպես է թվում, որ մենք՝ Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների մասնակիցներս, օրեցօր խորանում ենք դեպի քաոս։ Աստված մի արասցե, հետն էլ անկառավարելիության գիրկն ընկնենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: