Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը համաձայնության եկան (video)

Apr 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանը համաձայնության եկան (video)

Նոր Նորքի 5-րդ զանգվածում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երթը ոստիկանության ուժերը թույլ չտվեցին իրականացնել։ Դա անօրինական է,բացատրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը :

Փաշինյանը   դադարեցրեց առավոտյան հայտարարված հավաքը և հայտարարեց նոր հավաքի մասին։ Դրանից հետո միայն զանգահարեց ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հերթապահ ոստիկանին պաշտոնապես իրազեկեց, որ «Հավաքների ազատության մասին օրենքի» համաձայն ինքը շտապ հավաք է կազմակերպում Նոր Նորքից մինչև Ավան, «Հարսնաքար» ռեստորանի մոտ։

Ոստիկանության ծառայողը իրազեկումն ընդունել է ի գիտություն,ասաց Փաշինյանը:

Արձագանքելով կատարվածին Օսիպյանը հորդորեց հավաքն անցկացնել խաղաղ, որը չի խանգարի քաղաքացիների երթևեկությանը, ազատ տեղաշարժին, ինչպես եղավ անցած օրերին՝ Իսակովի Արշակունյաց պողոտայում։

«Եթե դուք ի վիճակի եք անցկացնել խաղաղ հավաք, որը չի խանգարի քաղաքացիներին, մենք պարտավոր եք ապահովել ձեր երթը», -դիմելով Փաշինյանին, ասաց Օսիպյանը։

«Իհարկե, խնդիր չկա, ծափահարենք մեր ոստիկանությանը», – ասաց Փաշինյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: