Այն, որ թռչում էր Մոսկվա՝ հարսանիքի ու օդանավի թռիչքի ծախսերը պետությունն էր հոգում, բյուջեի մասին չէր մտածում

Apr 19, 2018 Comments Off on Այն, որ թռչում էր Մոսկվա՝ հարսանիքի ու օդանավի թռիչքի ծախսերը պետությունն էր հոգում, բյուջեի մասին չէր մտածում

Կառավարական դաչայի առանձնատունն ու 1,5 հեկտարը նվաճելու քայլը հայկական Պերիկլեսը բացատրում է նրանով, որ շատ է մտածում բյուջեի մասին ու չէր ուզում պետությանը ծախսի տակ գցել:

Այն, որ Կառավարությունը երեք հսկա մասնաշենք ունի ու իբրև վարչապետ որոշեց մնալ Բաղրամյան 26-ում, դա պետությանը ավելորդ ծախսի տակ գցել չէ (Կառավարության շենքում մի սենյակ չկար, որ նստեր. շատ խոշոր է, չի տեղավորվում):

Այն, որ նախագահի օդանավով թռչում էր Մոսկվա՝ հարսանիքի ու օդանավի թռիչքի ծախսերը պետությունն էր հոգում (ավելի քան 15 միլիոն), այդ ժամանակ բյուջեի մասին չէր մտածում:

Այն, որ կոմսոմոլ-բազեական ամենամյա ծաղկաձորյան հավաքների համար բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում, այդ ժամանակ մոռանում է պետության մասին:
Այն, որ գերատեսչությունների կորպորատիվների վրա միլիոններ են վատնում, այդ ժամանակ էլ չի նկատում քրքրված բյուջեն:

Այն, որ պաշտոնյաները թաշկինակի պես ծառայողական մեքենաներ են փոխում, դա էլ պետությանը ծախսի տակ գցել չէ (երևի, Գալուստ իմաստակի հանճարեղ մտքերը միայն 220 միլիոնանոց ,,պադավատի,, մեջ են ծնվում):

Որ մեկը հիշես…

Բայց հիմա հայկական Պերիկլեսը կառավարության տնտեսության մի զգալի տարածքը գրավելուց հետո իր քայլը պատճառաբանում է պետությանը խնայելու հանգամանքով:
Այդպես միայն Հայաստանում է լինում, երբ պետությանն այնքան ուժգին է սիրում, որ բռնում-խեղդում է…

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: