«Նիկոլը վաղը կհաղթի, թե մեկ ամիս անց, մեկ է՝ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է». Գուրգեն Եղիազարյան (video)

Apr 19, 2018 Comments Off on «Նիկոլը վաղը կհաղթի, թե մեկ ամիս անց, մեկ է՝ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է». Գուրգեն Եղիազարյան (video)

«Սերժ Սարգսյանին հաջողվեց այս ԱԺ-ն ձևավորել սկզբից մինչև վերջ, որտեղ առաջին նպատակն էր, որպեսզի խորհրդարանում լինի ընդդիմություն, որը չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները»,-այսօր Հայելի ակումբում ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով ԱԺ-ի հատուկ նիստում հնչած ելույթներից՝ Եղիազարյանն առանձնացրեց մի քանի ելույթ. «Էն երիտասարդը՝ Մարուքյանը, Սերժ Սարգսյանի դիմաց խոսում էր Կարեն Կարապետյանի բերած նախարարներից,իսկ Շարմազանովն անցավ բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները և իր ելույթում երկու սխալ թույլ տվեց»:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է.«Նիկոլը վաղը կհաղթի, թե մեկ ամիս անց, Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է: Նա պարտվեց այն օրը, երբ փշալարերի հետևից եկավ ու մտավ խորհրդարան»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: