«Ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի». Նիկոլ Փաշինյան

Apr 19, 2018 Comments Off on «Ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության  մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ   Նիկոլ  Փաշինյանը «Զենքդ դիր, մերժիր Սերժին» կոչով դիմել է ոստիկաններին  եւ  հայտարարել,  որ վարչապետ Սերժ Սարգսյանը  այսօր հրավիրված կառավարության նիստում հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու պայքարը։

«Բայց նա չմտածի, որ դրանով գոհացնելու է ժողովրդին: Մեր ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի:  Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը լուծելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հարցը»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: