Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

Apr 19, 2018 Comments Off on Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Տիգրան Մազմանյանին մեղադրանք առաջադրին ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Հերթական ապօրինի և քաղաքական որոշումը»,- գրել է նա:

Արա Ղարագյոզյանը նաև տեղեկացրել էր, որ հատուկ քննչական ծառայության քննիչը խախտում է Տիգրան Մազմանյանի իրավունքները. վերջինս հրաժարվում է առերեսվել, լսել ոստիկանին, իսկ քննիչը շարունակում է գործողությունը:

Նույն գործի շրջանակներում ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանին դեռ մեղադրանք չեն առաջադրել:

Նշենք, որ Տիգրան Մազմանյանը և 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: