Ծառուկյան դաշինքը խղճի ու արժանապատվության արանքում

Apr 18, 2018 Չի մեկնաբանվել

Սերժ Սարգսյանի վարչապետի ընտրությունը հերթական անգամ փորձություն դարձավ Ծառուկյան խմբակցության համար: Սարգսյանի օգտին ԱԺ հատուկ նիստի ընթացքում գրանցվեց  77 կողմ, 17 դեմ քվե: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին կազմում են
պատգամավոր, հիշեցնենք, որ վարչապետն ընտրվում է պարզ մեծամասնությամբ, այսինքն
53 պատգամավորի կողմն արդեն բավարար էր,իսկ կոալիցիոն պատգամավորների թիվը միասին 65-ն է:  Այս պարագայում ուշագրավ էր Ծառուկյան խմբակցության քվեարկությունը, ներկա պատգամավորների մոտ կեսը կողմ քվեարկեց Սարգսյանի թեկնածությանը, մյուս կեսը դեմ, եղան նաեւ չքվեարկողներ:
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան Զաքարյանը, Կարինե Պողոսյանը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ընդհանրապես ներկա չէր քվեարկության պահին, չեն քվեարկել նաեւ Սերգեյ Բագրատյան, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը:
Ինչպես հայտնի է, ընտրությունից դեռ շաբաթներ առաջ պատգամավորներ հայտարարում էին, որ եթե իրենք կողմ արտահայտվեն Սարգսյանի թեկնածությանը, ապա կդադարեն համարվել ընդդիմադիր քաղաքական ուժ: Նաիրա Զոհրաբյանն անգամ հասցրեց խրոխտ հայտարարել, որ խմբակցությունը միասնաբար <<արժանապատիվ>> քվեարկություն է ունենալու: Սակայն հետո մեղմացրեց իր դիրքրոշումը ասելով, որ ինքն արժանապատիվ քվեարկություն կանի, իսկ մյուսները խղճի մտոք:
Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ են հրապարակվում, որ Ծառուկյան խմբակցությունը ուղիներ է որոնում իշխող ուժի հետ համագործակցության հասնելու նպատակով, սակայն իշխանությունում հարցը փակված են համարում, քանի որ իրենց խորհրդարանում ընդդիմություն է հարկավոր: Հավանաբար այս պատճառով է, որ դաշինքում նախնական որոշում  կայացվեց մերժել Սերժ Սարգսյանին, ինչպես ինքն է մերժում իրենց, այդ որոշման մասին են վկայում պատգամավորների հայտարարությունները: Սակայն  խնդիրն այն է, որ ԲՀԿ-ում բոլոր ժամանակներում  Սերժ Սարգսյանը իր ստվերային խմբակցությունն է ունեցել, մարդիկ, որոնք վճռական քվեարկության պահերին աջակցել են իշխանություններին: Հիշենք անցած գումարման խորհրդարանը, թե ինչպես Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու նույն գիշերվա մեջ ԲՀԿ-ն լքեցին մի շարք գործարար պատգամավորներ: Այս գումարման ԱԺ-ն, ինչպես երեւում է,  բացառություն չէ:
Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր խմբակցությունը չի կարող և չպետք է պաշտպանի քաղաքական մեծամասնության ծրագիրը.<< Սերժ Սարգսյանը՝ քանիցս շեշտելով, որ ինքը ներկայացնում և իրականացնելու է քաղաքական մեծամասնության  ծրագիրը: Բացառապես Հանրապետական կուսակցության ծրագիրն է, բայց  մեր քննարկումների ժամանակ եղել են նաև պատգամավորներ, որոնք պաշտպանել են կողմ տեսակետը, և ինչպես արդեն գիտեք՝ որոշում կայացվեց խմբակցությունում քվեարկությունը թողնել ազատ>>:
Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած ԲՀԿ-ականները չպետք է խմբակցությունից դուրս գալու դիմում գրեն, Զոհրաբյանը պատասխանել է, որ եթե խմբակցության կայացրած որոշմանը դեմ գնային, գուցե քննարկեին այդ հարցը, իսկ այժմ՝ ոչ: Նշենք, որ ԲՀԿ-ից 12  հոգի  կողմ են քվեարկել, սակայն կողմ-ի կողմնակից պետք է ընկալել նաեւ նիստին ներկա, բայց քվեարկությանը չմասնակցած պատգամավորներին, որոնց թիվն էլ երեքն է: Ստացվում է, որ Ծառուկյան խմբակցությանը այլեւս պետք է հրաժարվի ընդդիմություն կարգավիճակից եւ այդ մասին ընդունում են իրենք՝ ծառուկյանականները:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ծառուկյան դաշինքը խղճի ու արժանապատվության արանքում”

Մեկնաբանել