Նիկոլ Փաշինյանը սկանդալային տեսնայութի մասին. ուղիղ միացում

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն տեսանյութին, ըստ որի, իբրև թե, Նիկոլ Փաշինյանն սպիտակ ինչ-որ բան է փոխանցում ոստիկանությանը: «Ես այս հայտարարությունը չէի անի, բայց քանի որ մեր ժողովուրդը շատ խաբված է բազմիցս, ապա ստիպված եմ:Երբ որ մենք հասանք օսիպյանենց, մեր ու իրենց արանքում ահա այսպիսի պատնեշ կար, ես այն անցնելու համար Օսիպյանի ուսից բռնեցի: Օսիպյանի ծառայույթան ներքո գտնվող մարդը բնականաբար վատ զգաց, որ իր վերադասի ուսադիրներից բռնեցի և իմ ձեռքը էսպես հետ տարավ: Եվ ես քանի որ ընկնում էի, ապա նույն գործողությունն արեցի: Սա 17-րդ դարը չի, որ մարդիկ իրար բան փոխանցելու համար թղթով փոխանցեն, հեռախոս կա, ինտերնետ կա, ֆեյք պրոֆիլներ կան, երկրորդ, երրորդ հեռախոսներ կան: Փաշինյանն էնքան հիմար չի, որ ոստիկանությանն ինչ-որ գաղտնի «զապիսկա» տրամադրելու համար դա անի հազարավոր տեսախցիկների առջև»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանը սկանդալային տեսնայութի մասին. ուղիղ միացում”

Մեկնաբանել