«Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպան

Apr 17, 2018 Comments Off on «Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպան

Այսօր առավոտյան կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդան Համբարձումյանին: Նրան ծեծել են, թքել են վրան, սեռական հայհոյանքներ տվել: Բայց սրանով ոստիկանական այլանդակությունները չեն ավարտվել, «Ճանապարհին հեռախոսս վերցրեցին գրպանիցս ու ամբողջ ընթացքում երկու կարմիր բերետավոր նստել էին վրաս: Երբ հասա ոստիկանություն, թուլության նոպա սկսվեց մոտս: Միանգամից թուլացա ու պահանջեցի, որ շտապ օգնություն կանչեն: Քսան րոպե համոզում էի, որ շտապ օգնություն կանչեն: Ի վերջո՝ կանչեցին»:

Սա արդեն այլասերություն է: Տեսնես մի օր Հայաստանը կունենա քաղաքակիրթ ոստիկան:

Ժաննա Ալեքսանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: