Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Ձայների` 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:
Հիշեցնենք, որ Սարգսյանն առաջադրվել է կոալիցիոն ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կողմից: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու: