«Պարո՛ն Աշոտյան, Դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք». Մարուքյան

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին:

Մարուքյանի խոսքով` խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում, բոլորը նայում են Սերժ Սարգսյանի նկարին. «Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասենք, որ մենք դեմ ենք ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ օգտվելու էդ հնարավորությունից՝ ձեզ ասելու, թե ինչ ա երկրում կատարվում: Իմ տպավորութամբ` կա երկու աշխարհ, կա ձեր աշխարհը, և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ ա տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ ա կատարվում»…

Անյուհետև արձագանքելով ՀՀԿ-ականներ Աշոտյանի խոսքին՝ ասաց. «Հայլուրը բերել եք Աժ՝ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա, ՀՀԿ-ն պարգև է… ո՞նց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ էդքան լավ ա, բա ինչի՞ ա ամեն ինչ էսքան վատ: Աշոտյանը եկավ, ասում ա՝ եկեք սիրենք միմյանց: Պարոն Աշոտյան, Ձեզ ոնց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Պարո՛ն Աշոտյան, Դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրենք». Մարուքյան”

Մեկնաբանել