Բախումներ ու բերման ենթարկվածներ. լարված իրավիճակ

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ:Ոստիկանները հորդորում էին ցուցարարներին լքել Հաղթանակի կամուրջը, հեռացնել այդտեղ կայանած մեքենաները` կամուրջի փլուզման վտանգի պատճառով: Ցուցարարները որոշում կայացրեցին տեղափոխվել դեպի Երևանի քաղաքապետարան ու հետո շարժվել դեպի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարները:

Բախում է տեղի ունեցել Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, այս հատվածը շարունակում է փակ մնալ:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում քիչ առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների ու հատուկ ջոկատայինների միջև` նրանք մահակներով հարձակվեցին երիտասարդների վրա:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Բախումներ ու բերման ենթարկվածներ. լարված իրավիճակ”

Մեկնաբանել