«Սերժ Սարգսյանն ամենալավն է…». Աղվան Վարդանյանի մաղթանքը՝ Սերժ Սարգսյանին

Apr 17, 2018 1 Comment

Ազգային ժողովի  ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Սահմանադրության ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ  սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են քաղաքական և տնտեսական սերտաճումները բացառելու համար․ «Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք․ մեկը արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին»:

Վարդանյանը, դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ նշեց, որ Սերժ Սարգսյանն ամենալավն է պատկերացնում մարտահրավերներն ու անցնելիք բարդ ճանապարհը և նրան մաղթեց կամք, իմաստնություն ու վճռականություն . «Որ երբ գա ժամանակը՝ հանգիստ խղճով կարողանաք ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ՝ Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է: Ես անցյալից չեմ խոսի: Մինչև այժմ արված-չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակն են տալու: Տալու են և՛ մեր սերնդին, և՛ գլխավոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացնել Սերժ Սարգսյանը: Տալու են մեկնելով մի չափանիշից՝ ինչպիսի՛ Հայաստան ու հասարակություն ենք ունենալու:

Կխոսեմ այն խնդիրներից, որ ծառացած են մեր պետականության առաջ և որոնք, այս փուլում, կարծում եմ, ճշգրիտ են ձևակերպված:

Միշտ ասել եմ՝ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հանրապետության նախագահի ելույթը և Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելու, երկրում որակական, արմատական բարեփոխումներ կատարելու նպատակադրումով:

Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողություն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը անարդարությունն է:

Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը

Հարգելի պարոն Սարգսյան,

Ձեզ մաղթում եմ կամք, իմաստնություն և վճռականություն: Որ երբ գա ժամանակը, կարողանաք հանգիստ խղճով ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ. Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է»:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “«Սերժ Սարգսյանն ամենալավն է…». Աղվան Վարդանյանի մաղթանքը՝ Սերժ Սարգսյանին” հրապարակմանը

  1. PATRON says:

    НАШ ЦАР —САМИ ЛУЧИ ЦАР! ԳՈՌԵԽԱՄՈԻԿ!