Հատուկ ջոկատայինները մահակներով հարձակվեցին ցուցարարների վրա (ուղիղ)
Հատուկ ջոկատայինները բացում են ճանապարհը, որը փակել էին ցուցարարները Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում:
Ջոկատայինները մահակներով վազում են ցուցարարների ետևից, ոմանց հարվածում: Այս պահին ցուցարարներից շատերը վազում են հարակից զբոսայգում: