«Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա». Սամվել Ալեքսանյան

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է պատճառը, որ մինջև վերջ նիստին մնացել են և մասնակցում են:

Ի պատասխան՝ Ալեքսանյանն էլ ասաց. «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում: Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»: Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե թավշյա հեղափոխություն է պատրաստվում անել՝ Ս. Ալեքսանյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը բռնել ա իրա թեման՝ օդից կախված, ես էլ ասում եմ, մտածում եմ՝ մեր հետ ա ինքը, ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում»

Հարցին՝ հնարավո՞ր է՝ միանաք Ն. Փաշինյանին, Ս. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա». Սամվել Ալեքսանյան”

Մեկնաբանել