Բացահայտում.ինչպե՞ս են պատգամավորները մուտք գործել ՀՀ Ազգային ժողով

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Երեկվանից ակտիվ քննարկվում է,թե ինչպես են պատգամավորները մուտք գործել ԱԺ,երբ դեպի Բաղրամյան պողոտա և Դեմիրճյան փողոց տանող բոլոր փողոցների երթևեկությունը կաթվածահար վիճակում էր: Լրագրողները ջանադրաբար փորձում էին պարզել մեր երեսփոխաններից, թե ինչպես են վերջիններս մուտք գործել ԱԺ շենք և ստանում էին շատ անհավանական պատասխաններ.մեկը “մաշնով” էր եկել,մեկը՝ոտքով,մյուսներն ավելի էին անկեղծացել և մի փոքր բացահայտել էին գաղտնիքը՝հայտարարելով,որ «շատ հանգիստ» են մուտք գործել շենք:

Գրեթե բոլոր երկրների կառավարության,օրենսդիր մարմինների շենք-շինությունները ունեն ոչ միայն շքամուտքեր և հետնամուտքեր,որի մասին գիտեն բոլորը,այլև ԳԱՂՏՆԻ մուտքեր և ելքեր: Օրինակներ բերելու կարիք չկա,քանի որ,ասենք, Կրեմլ, Սպիտակ տուն կամ Կոնգրեսի շենք մտնելու գաղտնի մուտք ու ելքերի մասին բավականաչափ անդրադարձ եղել է…
Այդպիսի գաղտնի անցումներ ունի նաև ՀՀ ԱԺ շենքը: Երևանում շատերը գիտեն,որ ԱԺ շենքը թունելներով «կապ» ունի ՀՀ ԳԱԱ-ի շենքի և «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի հետ,որը նաև կապված է Բաղրամյան 26-ի հետ: Կարելի է կռահել,որ երեկ ԱԺ ժամանած պատգամավորներից շատերը ՀՀ օրենսդիր մարմնի շենք են մուտք գործել հենց այդ ուղղիներով,որոնք էլ նրանց համար «շատ հանգիստ» են թվացել:

Չի բացառվում,որ այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը հանրապետական և դաշնակցական պատգամավորները հենց այդ «ուղղիներով» են ժամանել Ազգային Ժողովի շենք,քանի որ Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է:

Գագիկ Համբարյան

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Բացահայտում.ինչպե՞ս են պատգամավորները մուտք գործել ՀՀ Ազգային ժողով”

Մեկնաբանել