Բերման է ենթարկվել 80 քաղաքացի

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետևել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետևանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաև երկու օպերատորներ՝ Սարգիս Գևորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Բերման է ենթարկվել 80 քաղաքացի”

Մեկնաբանել