Եթե օրենքով չի հասնում, կարող եմ վերադարձնել. Սերժ Սարգսյան

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝ ինչու է առանձնատունը տրամադրվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից,  ԱԺ հատուկ նիստին ներկա վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում:Ինչ տարբերություն, թե որ տնտեսությունից է տրամադրվել առանձնատունը»:

Նշենք,որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեփականության իրավունքով անհատույց առանձնատուն տրամադրելու մասին օրենքը ընդունվել է Ազգային ժողովում:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Եթե օրենքով չի հասնում, կարող եմ վերադարձնել. Սերժ Սարգսյան”

Մեկնաբանել