Երևանում 36-ամյա վարորդի կողմից BMW-ով վրաերթի ենթարկված 67-ամյա կինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Դավթյանը Բադալ Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ իր վարած BMW մակնիշի 35 NO 544 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 67-ամյա Անժելա Մովսեսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երեկ՝ ապրիլի 16-ին, Ա. Մովսեսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Հետաքննիչ Ա. Բաբիկյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Երևանում 36-ամյա վարորդի կողմից BMW-ով վրաերթի ենթարկված 67-ամյա կինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ”

Մեկնաբանել