Խանջյանից Ամիրյան տանող հատվածը փակ է. վարորդի և ցուցարարի միջև ծեծկռտուք սկսվեց

Apr 17, 2018 Comments Off on Խանջյանից Ամիրյան տանող հատվածը փակ է. վարորդի և ցուցարարի միջև ծեծկռտուք սկսվեց

Խանջյան փողոցից Տիգրան Մեծ մտնող` դեպի Ամիրյան փողոց տանող հատվածը ցուցարարները փակել էին ՝տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:

Հավաքվածների և վարորդներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ, որն ավարտվեց ծեծկռտուքով:

 Վարորդներից մեկը մի քանի րոպե բանակցում էր նրանց հետ` խնդրելով, որ բացեն ճանապարհը, քանի որ ինքը շտապում է, սակայն հավաքի մասնակիցները հրաժարվեցին:

Այնուհետև վարորդը նստեց իր մեքենան և փորձում էր շրջանցել կազմած պատնեշը, երբ հավաքի մասնակիցներից մեկը նրան հայհոյեց: Վարորդը իջավ մեքենայից, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, որը շարունակվեց շուրջ մեկ րոպե: Հավաքվածներին հաջողվեց հանդարտեցնել վարորդին, ով նստեց իր մեքենան և հեռացավ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: