«Եթե թիկունքում չունենար լուրջ հովանավորող, ֆինանսավորող, Փաշինյանն այդ ռիսկին չէր դիմի»

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

«Նախօրոք մշակված բեմադրություն է։ Թե ում կողմից, հետաքննությունը կպարզի։ Երբ սահմանադրական բարեփոխումներ էին անցկացվում, նույն Նիկոլ Փաշինյանը բողոքի նման ցույցեր չէր անում։ Այն դեպքում, որ բոլորն ասում ու համոզված էին, որ դրանով Սերժ Սարգսյանը իշխանությունը երկարեցնելու խնդիր է լուծում։ Այս մասին հստակ ներքին դիրքորոշում կար նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանին նշանակեցին վարչապետ։ Հիմա, երբ սահմանադրությունն այլ կարգ չի նախատեսում, քան խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը, Փաշինյանը ցուցադրաբար հանրահավաքներ է անցկացնում»,- «Իրատես» թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Երևանի փողոցներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

 «Եթե թիկունքում չունենար լուրջ հովանավորող, ֆինանսավորող, Փաշինյանն այդ ռիսկին չէր դիմի։ Ինչո՞ւ այդ կերպ չվարվեց 2015-ին, 2016-ին, 2017-ին։ Հակառակը, մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, վերցրեց մանդատը։ Այս ամենը նմանվում է ուկրաինական, վրացական իրադարձություններին»,- նշել է քաղաքագետը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Եթե թիկունքում չունենար լուրջ հովանավորող, ֆինանսավորող, Փաշինյանն այդ ռիսկին չէր դիմի»”

Մեկնաբանել