Մարուքյանը չի պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին

Apr 17, 2018 Comments Off on Մարուքյանը չի պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պատգամավորները պետք է մասնակցեն ՀՀ վարչապետի քվեարկությանը եւ դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանին: Ընտրությունը կայանալու է այսօր՝ ապրիլի 17-ին: Միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այսօր Մարուքյանը գնացել է Ազգային ժողով եւ մինչեւ ներս մտնելը խոսել է լրագրողների հետ:

«Պետք է դեմ քվեարկել, թույլ չտալ Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ, մեր ելույթները արդեն գործողություն են:Եթե նիստ է գումարվում ու մենք չենք մասնակցում, ապա Սերժ Սարգսյանին թույլ է տրվում ընտրվել առանց իրեն ուղղված որևէ խոսքի, իրեն ուղղված որևէ ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»,- ասաց նա:

«Չենք  պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին:Մենք ասել ենք, եթե բռնություն լինի կգանք կմիջամտենք, դա ուժի մեջ է: Ես ճիշտ էի, թե ճիշտ չէի, ժամանակը ցույց կտա, ես ինչ ասել եմ ուժի մեջ է, որևէ բան, ինչ ասել եմ մինչև այս պահը չի փոխվել»,- ասաց նա և մտավ ԱԺ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: