Վանաձորում նոր պլան են մշակվել. ինչ են ծրագրել ցուցարարները

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորի եւ Լոռու մարզի մյուս բնակավայրերի երիտասարդները, ուսանողները եւս միացել են Երեւանում անցկացվող «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիային: Անգամ Ալավերդի քաղաքից էին շատ երիտասարդներ շտապել մարզկենտրոն Վանաձոր՝ ցույցին մասնակցնելու համար: Նրանք շրջափակել էին Վանաձորի Արցախ պուրակին հարող Տիգրան Մեծ պողոտան` կասեցնելով երթեւեկությունը: «Սա էն դեպքն ա, որ ամբողջ հայությունը պիտի միանա: Բոլորս էս վիճակից գոհ ենք, չենք ուզում էս ամեն ինչը շարունակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից Դավիթ Խաչատրյանը: Ցուցարարների հավաստմամբ` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը առավոտյան ավելի մեծաթիվ էր: Վերջիններս հետագա գործողությունները պլանավորելու եւ վաղվա օրակարգը հստակեցնելու համար Տիգրան Մեծ պողոտայից շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Նրանք կոչ են անում հանրությանը միանալ բողոքի ակցիային նաեւ այսօր` ժամը 11:00-ից, Վանաձորի Արցախ պուրակում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Վանաձորում նոր պլան են մշակվել. ինչ են ծրագրել ցուցարարները”

Մեկնաբանել