Քանի վիրավոր է բուժում ստանում

Apr 17, 2018 Comments Off on Քանի վիրավոր է բուժում ստանում

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից   հայւտնում են, որ նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: