Պաշարվելու հերթը ԱԺ-ինն է

Apr 17, 2018 Comments Off on Պաշարվելու հերթը ԱԺ-ինն է

Հրապարակ օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում ասել է, որ, իր տեղեկություններով՝ պատգամավորնեըը գիշերելու են Ազգային ժողովում, որպեսզի վճռական նիստից առաջ ԱԺ մտնելու խնդիրներ չառաջանան։ Եվ դա պարզելու համար ընդդիմադիր պատգամավորները կգնան ԱԺ։

Նա կոչ արեց՝ առավոտյան 8։15-ից կրկին սկսել գործողությունները։ Կոչ արեց քաղաքացիներին՝ շրջափակել ԱԺ շենքը։ Իսկ մարզերից եկած քաղաքացիները, ովքեր չեն մասնակցի այդ գործողությանը, առաջադրանք ստացան։ «8։15-ին Երեւանում կյանքը կանգնելու ա, իսկ ովքեր մարզերից են գալու Երեւան՝ գլխավոր փոստի մոտի փողոցը, Պռոշյան փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Նաիրի» ԲԿ գնացող փողոցը, Անտառային փողոցը եւ բոլոր հնարավոր փողոցները պետք է փակեն»,- ասաց Փաշինյանը։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: