ՇՏԱՊ.Ոստիկանները պատրաստում են ջրցանները,բերվել են տանկեր

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Ոստիկանները նոր տեխնիկա են մոտեցրել իրենց փշալարե բարիկադներին, հագել են զրահաբաճկոններ, սաղավարտներ:Ոստիկանությունը հատկապես ԱԺ-ի մոտ տեղակայված վայրում խիստ պատրաստվել է, բերել է հնարավոր բոլոր տեխնիկան: Ուժերը հատկապես կենտրոնացած են Դեմիրճյան փողոցից եկող հատվածում, որտեղ պատգամավորների համար նախատեսված ԱԺ մուտքերն են:

Հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, անգամ հիշյալ խաչմերուկի տարածքում երկշերտ փշալար է անցկացված: Բաղրամյան պողոտան հագեցված է ոստիկանական զինտեխնիկայով, տարածքում կա ջրցան մեքենա, առնվազն տեսանելի վայրում է 2 ոստիկանական տանկ, 5-6 տասնյակի հասնող ոստիկանական ավտոբուսներ, որոնք լի են ոստիկանական զորքերի ուժերով:

Ոստիկանությունը ռադիոկապով հայտարարեց, որ պատրաստվեն ջրցան մեքենաները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը րոպեներ առաջ տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ունեն ցույցը ցրելու որոշում, տալիս են վերջին նախազգուշացումները:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՇՏԱՊ.Ոստիկանները պատրաստում են ջրցանները,բերվել են տանկեր”

Մեկնաբանել