Լուրջ բացահայտումներ Դոն Պիպոյի մահափորձի կազմակերպման գործով. ցանկացել են սպանել նաև Զապի՞ն

Apr 17, 2018 Comments Off on Լուրջ բացահայտումներ Դոն Պիպոյի մահափորձի կազմակերպման գործով. ցանկացել են սպանել նաև Զապի՞ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել: Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` այս բոլոր գաղտնալսումները հրապարակվելու են նաեւ դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռնբաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսումները հրապարակելով` ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: