Պետական շենքերը խիստ հսկողության տակ են վերցվել

Apr 17, 2018 Comments Off on Պետական շենքերը խիստ հսկողության տակ են վերցվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝կառավարություն, ԱԺ, նաեւ՝ ՀՀԿ գրասենյակ: Պետական աշխատողներից տեղեկացանք, որ սովորականից տարբերվել է ելումուտը՝ եթե նախկինում իրենց ճանաչելով ներս են թողել, հիմա պարտադիր ստուգել են, անցագիր պահանջել: Իրենք էլ սուսուփուս ենթարկվել են, բարձրացել կաբինետներն ու համացանցով հետեւել զարգացումներին։ Սրտի խորքում նրանց մեծ մասը «մերժում է Սերժին», բայց վախենում է «քայլ անել», քանի որ «էս երկրում ոչինչ էլ չի փոխվի, եթե Սերժը չէ, էլ ո՞վ, ավելի բեթարը կգա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: