Փաշինյանը պայման է դրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի առջեւ

Apr 17, 2018 Comments Off on Փաշինյանը պայման է դրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի առջեւ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե շաբաթ օրը Հանրային ռադիոյի շենքի գրավումից հետո Ֆրանսիայի հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանը մինի-քննարկում է անցկացրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի ներկայացուցիչների հետ, եւ պայման է դրել, որ Ալեք Ենիգոմշյանը, Թամար Հովհաննիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը այս օրերին տեղի ունեցող միտինգների ընթացքում ելույթ չպետք է ունենան: Ճակատի ներկայացուցիչներին դա դուր չի եկել, սակայն նրանք չեն ցանկացել առարկել, համաձայնել են, ասելով` մենք քեզ չենք խանգարի, կլինենք քո կողքին ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես անհատներ, դու քո գործն արա:

Նույն օրը հայտարարություն են տարածել Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը»` շարժմանն աջակցելու եւ շարժման օրակարգը փոխելու առաջարկով, որի ենթատեքստում կրկին բռնությանը բռնությամբ պատասխանելու տրամաբանությունն է դրված եղել: «Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, նա այս պահին դեռ իրեն հեռու է պահում Ֆրանսիայի հրապարակից, որովհետեւ Նիկոլը փորձում է միանձնյա լիդեր լինել, ոչ մեկի հետ հաշվի չնստել»,- ասաց Ճակատի մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: