Չնայած Վալերի Օսիպյանի տված խոստմանը, փշալարերը բերվում են առաջ. ոստիկաններին վիրավորել են

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

Հայկական ժամանակը գրում է,որ քիչ առաջ տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանությունն առաջ է մղում փշալարերը: Պարզվեց, լուրերն իսկապես համապատասխանում են իրականությանը, փշալարերը բերվել են առաջ, ինչը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ ժողովրդի մեջ կան սադրիչներ, որոնք շշեր ու այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ժամը 19:00-ի հանրահավաքից առաջ Վալերի Օսիպյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցով պայմանավորվել էին, որ ոստիկանական փշալարերը առաջ չեն բերվի:

Այս պահին ոստիկանները հակագազներ են հագնում, զինվում վահաններով՝ սպառնալով, որ եթե նորից իրենց սադրեն, իրենք հատուկ միջոցներ կիրառելով կցրեն ցույցը: Ոստիկանական կողմում կազմ-պատրաստ կանգնած են նաեւ ջրցան մեքենաները:

Մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, խնդրեց լարվածություն չստեղծել ցուցարարների մեջ, ի պատասխան, Վալերի Օսիպյանը խնդրեց պահպանել նույն հեռավորությունը փշալարերից: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, խնդրեց քաղաքացիներին 5 քայլ հետ գնալ: Բացի այդ, շնորհավորեցին ոստիկաններին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ: Քանի որ քաղաքացիները մեծ դժվարությամբ կատարեցին խնդրանքը, չուզելով զիջել դիրքերը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ չէ, այլ Սերժ Սարգսյանի դեմ է:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Չնայած Վալերի Օսիպյանի տված խոստմանը, փշալարերը բերվում են առաջ. ոստիկաններին վիրավորել են”

Մեկնաբանել