Վաղվա գործողությունների պլանը

Apr 16, 2018 Comments Off on Վաղվա գործողությունների պլանը

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է վաղվա գործողությունների պլանը:

«Պետք է բոլոր հնարավոր ձևերով փորձել փակել Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները՝ Բաղրամյան պողոտան, Պռոշյան փողոցը, Սարյանի փողոցը՝ գլխավոր փոստի հատվածից, Հալաբյան փողոցից ու Հրազդան մարզադաշտի կողմից Հրազդանի ձոր տանող ճանապարհները: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ բոլոր փողոցները շրջափակել մեքենաներով, ոտքով, վրաններով, բոլոր ձևերով, «Զլերով», «Կամազներով», «Կռազներով», ինչով պատահի: Մեր գործողությունները նորից պետք է լինեն ապակենտրոնացված»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: