Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց… Արծրուն Հովհաննիսյան

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել
Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե զինվորական ցուցարարների ուղղությամբ Երևանի փողոցներով զինվորական շարասյուն է շարժվում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրել է ապատեղեկատվություն չտարածել։

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- գրել է Հովհաննիսյանը։

Հանրության շրջանում, սոցիալական կայքերում տեղեկություն է շրջանառում, թե Երևանի փողոցներում ռազմական ուժերի ու տեխնիկայի շարասյուներ են շարժվում դեպի Բաղրամյան պողոտա։

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց… Արծրուն Հովհաննիսյան”

Մեկնաբանել