Բուժօգնություն ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան

Apr 16, 2018 Comments Off on Բուժօգնություն ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել:

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն։

Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։ Նրանցից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։

Նշենք, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: