«Կողմ քվեարկող պատգամավորների ԱԺ գալու մասին անհոգ եղեք. պետք լինի սողալով էլ կգան». Ս. Սաֆարյան

Apr 16, 2018 Comments Off on «Կողմ քվեարկող պատգամավորների ԱԺ գալու մասին անհոգ եղեք. պետք լինի սողալով էլ կգան». Ս. Սաֆարյան

Արժե, որպեսզի #ՄերժիրՍերժին նախաձեռնության կազմակերպիչները մտածեն նաև հետևյալ դիպաշարի մասին (երբ իշխանությունը կարող է իր համար ստեղծված «թվացյալ» փակուղին լավագույնս շրջել իր օգտին ).

-ապրիի 16-ին երիտասարդությունը փակ է պահում փոքր Կենտրոնի ու այնտեղ մտնող փողոցները,
-ոստիկանությունը «հիմք» է ընդունում ստեղծված իրավիճակը, ու մինչև հաջորդ օրը պլոմբում է բոլոր փողոցները (պատճառաբանելով՝ դե ինչ անենք, մեր երիտասարդությունն է փակել ու հնարավոր բախումներից), որոնք առավոտյան արձանագրվեցին/ խուսափելու համար լեգիտիմացրել ենք փակումը),
-ապրիլի 17-ին ԱԺ նիստը տեղի է ունենում երիտասարդության կողմից Կենտրոնի շրջափակման ու խախանդ պայմաններում. մի կողմից երիտասարդները չեն կարող բացել փողոցներն ու հավաքվել ԱԺ մոտ, մյուս կողմից էլ այդքան ժողովուրդ ոտքով ծայրամասերից դժվար գա Բաղրամյան:
-Կողմ քվեարկելու պատրաստ պատգամավորների ԱԺ գալու մասին անհոգ եղեք. պետք լինի, նրանք սողալով էլ պարտավոր են գալ (Ծաղկաձորյան նիստն ու քվեարկությունը հիշեք ու չկասկածեք)

Մի խոսքով՝ գրվել է մտորելու համար, այլ ոչ թե ապաշրջափակելու առաջարկ է:

Հ.Գ. Անադեկվատներին խորհուրդ է տրվում չմեկնաբանել, քանզի նման բաներն իրենց խելքի բանը չէ:

Ստյոպա Սաֆարյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: