Շտապ. Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել Բաղրամյան. video

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ Փաշինյանի հետ ամեն բան կարգին է և նա կես ժամվա ընթաքում կմիանա ցուցարարներին: Ոստիկանները հորդորում են մասնակիցներին հեռանալ Բաղրամյան պողոտայից, պահպանել կարգը:

Ցուցարարները չեն հեռանում և մի փոքւ հեռավորությունից շարունակում են իրենց ակցիան:

Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել ԱԺ-ի մոտ:

Նշենք, որ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել ականջի շրջանում: Հիշեցնենք, որ ցուցարարները պայքարում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանավարման շարունակման դեմ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Շտապ. Ոստիկանները ջրցան մեքենաներ են բերել Բաղրամյան. video”

Մեկնաբանել