Ոստիկանությունը Փաշինյանից պահանջում է դադարեցնել հավաքը, այլապես ուժով ու հատուկ միջոցներով կցրի այն

Apr 16, 2018 Comments Off on Ոստիկանությունը Փաշինյանից պահանջում է դադարեցնել հավաքը, այլապես ուժով ու հատուկ միջոցներով կցրի այն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

«Բաղրամյան պողոտայում ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը։

Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ», – ասված է հայտարարության մեջ։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: