Ավազակային հարձակում Վանաձորի պետական բժշկական քոլեջում. կապել են պահակին, տակնուվրա արել մի քանի աշխատասենյակներ և հափշտակել ընդամենը 400 դրամ

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձորի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով։ Ապրիլի 15-ին, ժամը 01։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ զինված դանակով և ատրճանակով, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել քոլեջի վարչական շենք, որտեղ իր կամքին հակառակ կապել են գիշերային պահակի՝ 83-ամյա Լենդրուշ Գ.-ին, որից հետո կոտրել են ֆիզիկական պատրաստվածության ղեկավարի, զինղեկի, ռազմագիտության, հաշվապահության և տնօրենի աշխատասենյակի դռները, տակնուվրա արել այն և ճիվաղները հայտնաբերվել ու այնտեղից գողացել են ընդամենը 400 դրամ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Տարոնի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեիԼոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ավազակային հարձակում Վանաձորի պետական բժշկական քոլեջում. կապել են պահակին, տակնուվրա արել մի քանի աշխատասենյակներ և հափշտակել ընդամենը 400 դրամ”

Մեկնաբանել